Ֆինլանդիան երկարաձգում է Ռուսաստանի հետ սահմանի փակումը
Ֆինլանդիան կերկարաձգի Ռուսաստանի հետ սահմանի փակումը ևս 4 շաբաթով՝ մինչև փետրվարի 11-ը, հայտնում է Al Jazeera-ն:
Սահմանը նախատեսված էր վերաբացել հունվարի 15-ին, սակայն երկրի Ներքին գործերի նախարարությունը հունվարի 11-ին հայտարարել է երկարաձգման մասին:
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ բոլոր 8 սահմանային կետերը փակել էր անցյալ տարվերջին՝ Մոսկվային ապաստան հայցողների և առանց փաստաթղթերի միգրանտների սահմանն անցնելը խրախուսելու մեջ մեղադրելուց հետո: Ռուսաստանը հերքել է այդ պնդումները։
«Իշխանությունների կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հնարավոր է երևույթի վերսկսման և ընդլայնման վտանգ՝ ինչպես եղել է նախկինում»,- հայտարարել են Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունից:
Ֆինլանդիայի 1340 կմ-անոց սահմանը Ռուսաստանի հետ ծառայում: