Վարազդատ Հարոյանը հեռացավ «Աստանա»-ից
«Աստանա»-ն հայտարարել է ֆուտբոլային ակումբից Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հեռանալու մասին։
«Վարազդատ Հարոյանն «Աստանա» է եկել 2021 թվականին՝ առաջին իսկ հանդիպումից ցուցադրելով հուսալի խաղ պաշտպանությունում։ 2023 թվականի մրցաշրջանում պաշտպանը վերադարձել է մայրաքաղաքային ակումբ և անցկացրել 44 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Վարազդատին ակումբի հաջողության գործում ունեցած անգնահատելի ներդրման համար և հաջողություն մաղթել նրան ապագայում»,- նշված է հայտարարության մեջ: