Երեկվանից Ստամբուլում տեղացող ձյունը 208 պատահարի պատճառ է դարձել
Երեկվանից Ստամբուլում ակտիվորեն տեղացող ձյունը խցանումների ու պատահարների պատճառ է դարձել:
«Թուրքիյե» ինտերնետային լրատվականի հաղորդմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանի 3.300 աշխատողներ մոտ 1000 միավոր տեխնիկայով պայքարում են ձյան դեմ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Քաղաքի մերկասառույցով պատված փողոցներում երեկ գիշերվանից սկսած արձանագրվել են ընդհանուր թվով 208 ճանպարհատրանսպորտային պատահար, որոնցից 157-ում առկա են միայն նյութական վնասներ, 46-ի դեպքում կան մարմնական վնասվածքներ, իսկ 5-ն ավարտվել են մահվան ելքով: