Արտակ Ոսկանյանը նշանակվել է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արտակ Ոսկանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:
Արտակ Արթուրի Ոսկանյանի կենսագրությունը
Ծնվել է 1988 թվականի հուլիսի 23-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի, Գետավան գյուղում:
2010թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը և 2013թ., նույն բուհի մագիստրատուրան:
2006-2008թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2010-2011թթ. – ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հետաքննության գծով տեսուչ
2011-2012թ. – ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչ
2012-2014թթ. – ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության Շահումյանի շրջանի քննչական խմբի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2015-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ
2016-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ
2021-2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: