Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահե Գևորգյանին Չինաստանի Ժողովրդական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վահե Գևորգյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,- ասված է հրամանագրի մեջ։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Թաիլանդի Թագավորությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Սերգեյ Մանասարյանին հետ կանչել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Թաիլանդի Թագավորությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին որոշում էր ստորագրել, ըստ որի՝ Վահե Գևորգյանն ազատվել էր պաշտոնից: