Հաագայի միջազգային դատարանում մեկնարկել է Իսրայելի կողմից Գազայում «ցեղասպանություն» գործելու վերաբերյալ դատավարությունը․ Ուղիղ
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է դատական գործի քննությունը, որի շրջանակում Իսրայելը մեղադրվում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ընթացքում ցեղասպանական գործողություններ կատարելու համար։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
Հայցը դատարան է ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ ստիպելու Իսրայելին անհապաղ դադարեցնել իր ռազմական գործողությունները Գազայի հատվածում։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դատապարտել էր Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ ցեղասպանության վերաբերյալ հայց ներկայացնելը:
«Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ հայցը շեղում է աշխարհը ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների անվտանգության ապահովման, Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի լուծում գտնելու և հակամարտությունների տարածման կանխումն ապահովելու ջանքերից: Ավելին, ցեղասպանության մեղադրանքն անարդար է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։