Ալիևի նոր սպառնալիքը
Ալիևը շանտաժ է անում Հայաստանին և պահանջում՝ իր ուզած պայմաններով Սյունիքով ճանապարհ բացել դեպի Նախիջևան:
Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաալիքների հետ հարցազրույցում հայատարարել է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի որևէ հատված չի բացի:
«Մարդիկ ու բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է տեղափոխվեն առանց ստուգումների»,- պնդել է Ալիևը։