Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ
Հայաստանի կառավարության չզեկուցվող հարցերի օրակարգում է Դավիթ Խուդաթյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը։
Կառավարության նիստի մեկնարկին չզեկուցվող հարցերի փաթեթի հետ միասին քվեարկության կդրվի նաև Խուդաթյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը։
Հունվարի 5-ին կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի պաշտոնից ազատվել էր Էդվարդ Հովհաննիսյանը։
Դավիթ Խուդաթյանը Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահը։