«Փաստ». «Կորպորատիվն» առանց նախարարի
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական տարբեր կառույցներ բավական ճոխ Ամանորյա «կորպորատիվներ» են կազմակերպել: Այդ շարքում մի փոքր տարբերվել է ԿԳՄՍ նախարարության «կորպորատիվը». բանն այն է, որ դրան չի մասնակցել նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարությունում կարծում են, որ դա կապված է եղել Նիկոլ Փաշինյանի «ցնցուղ-կախիչ» օպերացիայի հետ, և նախարարի տրամադրությունը բացարձակ կորպորատիվային չէ:
Այդուամենայնիվ, նախարարության ամանորյա քեֆը բավական ներկայացուցչական է եղել և անցել է շատ բարձր տրամադրությամբ, չնայած որ իրենց նախարարի գլխին տոներից հետո «սև ամպեր» են կուտակվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: