Մերձդնեստրի և Ուկրաինայի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
Մերձդնեստրի պետական անվտանգության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանին հրազենի կիրառման միջադեպի մասին, որի ժամանակ չճանաչված հանրապետության երկու քաղաքացիներ տեղափոխվել են ուկրաինական տարածք։
«2024 թվականի հունվարի 7-ին Պրիդնեստրովա-ուկրաինական սահմանի մոտ հրազենի գործադրման հետ կապված միջադեպ է տեղի ունեցել, որից հետո Պրիդնեստրովիայի երկու քաղաքացիներ տեղափոխվել են Ուկրաինայի տարածք։ Դեպքի հանգամանքները այս պահին պարզվում են»,- ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։