Վազգեն Թևանյանը՝ Զագրեբում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող
Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը դարձավ Զագրեբում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, հայտնում է armsport.am-ը։
Եզրափակիչը չկայացավ իրանցի ըմբիշի վնասվածքի պատճառով, հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին։
Կիսաեզրափակչում 65 կգ քաշային հայ ըմբիշը 9:1 հաշվով հաղթանակ է տարել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Սեբաստիան Ռիվեյրայի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ:
Թևանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 12:1 հաշվով վստահ առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևի նկատմամբ: Քառորդ եզրափակչում արդեն հայ ըմբիշ 5:2 հաշվով հաղթել էր ԱՄՆ ներկայացուցչին:
Թևանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր Զագրեբի մրցաշարում: Վարկանիշային մրցաշարին մասնակցում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև կանայք՝ ընդհանուր 550 մարզիկ։
Մրցաշարը կընթանա մինչև հունվարի 14-ը։