Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել․ քննարկվել են արցախցիների սոցիալական աջակցության հետ կապված հարցեր
Հունվարի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արեն Մկրտչյանի թեկնածությունը։
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։
Մտքեր են փոխանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական դպրոցի աշխատանքների մեկնարկի ժամկետների և ձևաչափի մասին»,- ասված է հայտարարության մեջ։