Չեմ կարող ասել, որ Հայաստանում բանկերը գերշահույթ են ստանում. ԿԲ նախագահ
Չեմ կարող ասել, որ Հայաստանում բանկերը գերշահույթ են ստանում։ Այս մասին Հայաստանի խորհրդարանում հունվարի 10-ին պատգամավորների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Գերշահույթ տերմինը ես ուշադիր կօգտագործեի»,- նշեց նա։
Գալստյանը կոչ արեց սկսել ներդրված կապիտալից, որպեսզի տրամաբանական տնտեսական հաշվարկ կատարվի։
ԿԲ նախագահն ասաց, որ Հայաստանում բոլոր ծառայությունները երկնիշ աճ են գրանցել։
«Թանկացել են նույն SMS հաղորդագրությունները, որոնք բանկերն ուղարկում են իրենց հաճախորդներին»,- ընդգծեց նա։
Բացի այդ, բանկերը չեն կարող ներդրումներ չանել տեխնոլոգիական զարգացման մեջ, հավելեց Գալստյանը։