Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Կինոարվեստի եւ գիտության ակադեմիան Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկար»-ի գլխավոր տնօրենի նորաստեղծ պաշտոնում։ Մերի Ջեյն Փարթլոուն նշանակվել է մրցանակների եւ հատուկ միջոցառումների գործադիր փոխնախագահ: Մելիդոնյանը ուղղակիորեն կենթարկվի Ակադեմիայի գլխավոր տնօրեն Բիլ Կրամերին, իսկ Փարթլոուն՝ Մելիդոնյանին:
Մելիդոնյանը նաեւ ղեկավարում է գովազդի վաճառքը, մարքեթինգը եւ ռազմավարությունները, որոնք նպաստում են լսարանի աճին:
Մելիդոնյանն Ակադեմիայում իր կարիերան սկսել է 2005 թվականին՝ որպես հրապարակախոս, այնուհետեւ դարձել կապի եւ գովազդի բաժնի ղեկավար՝ տեղափոխվելով ռազմավարության թիմ: Նախկինում նա աշխատել է Վաշինգտոնում՝ ՀՀ դեսպանատանը։
«Օսկարի» 96-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին։