Նոր նշանակում ՔԿ տարածքային քննչական վարչությունում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վահե Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ:
Վահե Արշալույսի Միրզոյանի կենսագրությունը
Ծնվել է 1974 թ. հուլիսի 17-ին, Շիրակի մարզ, գ. Աշոցք:
1997 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1997-1998 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2000-2001թթ. - Շիրակի մարզի դատախազության ստաժոր-քննիչ
2001-2005 թթ. - Շիրակի մարզի դատախազության քննիչ
2005-2007 թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ քննիչ-քրեագետ
2007-2013 թթ. - Շիրակի մարզի դատախազի օգնական
2013-2016 թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ
2016-2021 թթ. - Շիրակի մարզի դատախազի տեղակալ
2021-2024 թթ. - ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ
Պարգևներ՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ՝ ամուսնացած է, ունի երկու երեխա: