Սարսափելի կադրեր Էկվադորից. մաֆիան ապստամբել է. մասսայական գնդակահարություններ
Էկվադորում քաոսով է տիրում. քաղաքներում պայթյուններ են լսվում, փողոցներում սկսվել են զինված բախումներ, հանցավոր խմբերը նախագահից պահանջում են վերացնել ռազմական դրությունը։
Զինված խմբավորումները գրավում են ոստիկանական բաժանմունքներ, մետրոյի կայարաններ, տարբեր հաստատություններ, խանութներև նույնիսկ հեռուստաընկերություն։
Հարյուրավոր մարդիկ առևանգվել և պատանդ են վերցվել։ Բանակը բերվել է մայրաքաղաք և մի շարք քաղաքներ: տեսագրությւոններում երևում է թե ինչպես են հանցագործները սառնասրտորեն գնդակահարում զինված ուժերի ներկայացուցիչների:
Ամեն ինչ սկսվել է մաֆիայի առաջնորդներից մեկի բանտից փախնելուց հետո։ Այնուհետև Էկվադորի նորընտիր նախագահ Դանիել Նոբոան հայտարարել էր, որ բանտարկելու է բոլոր հանցագործներին և համախոհներին։ Բացի այդ, նախագահը հայտարարել է հանցագործության դեմ պայքարում ոստիկանությանը օգնելու համար զինվորականների ներգրավման մասին և երկրում արտակարգ դրություն է մտցրել։
Արտակարգ դրությունից հետո նախագահը ռազմական դրություն է հայտարարել։
Մի քանի բանտերում բանտարկյալները սկսել են մահապատժի ենթարկել պահակներին։
Այրել են Էկվադորի Սահմանադրական դատարանի նախագահի տունը. Ուժայինները դատարանի նախագահին տեղափոխել են անվտանգ տարածք։
Փողոցներում սկսել են հայտնվել նռնականետերով զինյալներ։