«Հրապարակ». Ալավերդիում մարտական են տրամադրված
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ալավերդու ընտրված, բայց ՔՊ-ի կողմից պաշտոնազրկված քաղաքապետ Արկադի Թամազյանի հայցը, ինչը նշանակում է, որ օրենքի ուժով պետք է կասեցվեին նոր համայնքապետ, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանի լիազորությունները, սակայն նա շարունակում է պաշտոնավարել։ Տեղեկացանք, որ Արկադի Թամազյանը խնդրով դիմել է մարզպետարան եւ ՏԿԵ նախարարություն՝ պահանջելով ապահովել օրենքի պահանջը եւ դադարեցնել Ղումաշյանի լիազորությունները, մինչեւ դատարանը որոշում կայացնի։
Հիշեցնենք, որ Թամազյանը դատարան էր դիմել իրեն անվստահություն հայտնելու եւ նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Պատկան կառույցները թե երբ կարձագանքեն եւ արդյոք կարձագանքե՞ն համայնքի նախկին ղեկավարի դիմումին, դժվար է ասել, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Թամազյանի թիմում ձեռքերը ծալած չեն նստելու»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում