Երևանում ապօրինի կառուցված շինություններն ապամոնտաժվում են
Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են և վերադարձվում երևանցիներին:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նշված աշխատանքներն իրականացվել են Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջանների կողմից, և գործընթացը լինելու է շարունակական: