Ֆինլանդիան չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանի հսկիչ անցակետերը
Ֆինլանդիայի իշխանություններն առայժմ չեն նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանին հսկիչ անցակետերը՝ հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։
Նա պարզաբանել է, որ 2023 թվականի աշնանից ներգաղթյալների հետ կապված իրադրությունը որևէ կերպ չի փոխվել, ուստի անցակետի աշխատանքի վերսկսման դեպքում, նրա խոսքով, կա վտանգ, որ Ռուսաստանը «կշարունակի փախստականներին ուղարկել Ֆինլանդիայի հետ սահման»:
Ֆինլանդիայի ՆԳՆ ղեկավարը հավելել է, որ անցակետերի աշխատանքի վերաբերյալ վերջնական որոշումը կառավարությունը մտադիր է ընդունել հունվարի 11-ին ընդհանուր նիստում: