Հունգարիայի ԱԳ նախարարը դատապարտել է Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցը
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկերոջ հետ զրույցում դատապարտել է Հաագայի միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցը՝ ասելով, որ անհեթեթություն է ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրել մի երկրի, որը տուժել է հարձակումից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սիյարտոն ասել է, որ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Իսրայելի արտաքին գործերի նոր նախարար Իսրայել Կացին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրա հետ քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում։
«Ես իմ նոր գործընկերոջն ասացի, որ Հունգարիան դատապարտում է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ ձեռնարկված օրինական հարձակումը։ Ահաբեկչական հարձակումից տուժած երկրին ցեղասպանության մեջ մեղադրելը ակնհայտ անհեթեթություն է: Հունգարիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ. մենք պաշտպանում ենք Իսրայելի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը», - ասել է Սիյարտոն:
Ըստ նրա՝ ամբողջ աշխարհը շահագրգռված է, որպեսզի հակաահաբեկչական գործողություններն ունենան հաջող ավարտ`այլ երկրներում նոր ահաբեկչական հարձակումներից խուսափելու համար: