Պեսկովը չի մեկնաբանել Հյուսիսային Կորեայի՝ Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու մասին հարցը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հյուսիսային Կորեայի՝ ՌԴ-ին հրթիռներ մատակարարելու մասին լրագրողների հարցը:
Պեսկովը ուշադրություն է հրավիրել փաստին, որ Կիևը արձակում է արևմտյան երկրների կողմից արտադրված հրթիռներ Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։
Միացյալ Նահանգները կարծում է, որ ՌԴ-ն օգտագործում է Հյուսիսային Կորեայից ստացված բալիստիկ հրթիռներ Ուկրաինային հարվածներ հասցնելու համար: Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: