«Վրացական երազանքի» նոր կանոնադրությամբ՝ Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջադրվելու լիազորություն է ստացել
Իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, կուսակցության նոր կանոնադրության համաձայն, երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվելու լիազորություն է ստացել:
Նոր կանոնադրությունը հաստատվել է դեկտեմբերի 30-ին: Դրանում նշվում է, որ քաղխորհուրդը հաստատում է Վրաստանի վարչապետի թեկնածությունը կուսակցության պատվավոր նախագահի առաջարկությամբ: Բացի դրանից՝ կուսակցության պատվավոր նախագահի կամ քաղխորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել կուսակցության արտահերթ համագումար:
Փաստաթղթում նշվում է, որ քաղխորհուրդը կազմված է կուսակցության պատվավոր նախագահից և կուսակցության համագումարի ընտրած 15 անդամից: