Բեռլինի բնակիչները երեք օր գործադուլ անող ֆերմերներին սնունդ են բերում
Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասի մոտ ֆերմերները երրորդ օրն է, ինչ բողոքի ակցիա են անցկացնում՝ կառավարության կողմից սուբսիդիաները նվազեցնելու ծրագրերի պատճառով։ Ի նշան համերաշխության՝ Գերմանիայի մայրաքաղաքի բնակիչները նրանց սնունդ են բերում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բրանդենբուրգյան դարպասի հարակից փողոցում ցույցի մեկնարկից հետո երթեւեկությունը սահմանափակվել է: Սկզբում մոտ վեց հարյուր ֆերմերներ տրակտորներից և այլ գյուղատնտեսական տեխնիկայից ու մեքենաներից մի մեծ շղթան էին կազմել։ Ֆերմերներից ավելի քան 50-ը շարունակում են բողոքի ակցիան։
Մայրաքաղաքի անհանգստացած բնակիչները պարբերաբար մեքենաներով մոտենում են ցուցարարներին՝ նրանց սնունդ հանձնելու նպատակով, ովքեր արդեն երկու անգամ գիշերել են զրոյական ջերմաստիճանի պայմաններում:
Բեռլինցիները վերջին օրերին բավական հաճախ են ցույց տալիս իրենց համերաշխությունը ֆերմերներին, ովքեր մտադիր են փողոցում մնալ մինչև հունվարի 15-ը, երբ կկայանա ամենամեծ ցույցը և կավարտվի յոթնօրյա գործադուլը։ Տրակտորների և մեքենաների գտնվելու վայրը համաձայնեցվել է մայրաքաղաքի ոստիկանության հետ։