Ֆիդանը հանդիպումներ է անցկացնում Կենտրոնական Ասիայում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր Ղրղզստանում հանդիպել է նախագահ Սադիր Ժապարովի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր:
Ֆիդանը հանդիպել է նաև Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Շակիևի հետ: Ավելի վաղ նա հանդիպել էր Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկով Կուլուբաևի հետ։
Վաղը Ֆիդանը կմեկնի Տաջիկստան՝ արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հրավերով: Այցի շրջանակում տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևոր հարցերի շուրջ: Քննարկվելու է նաև Անկարայի և Դուշանբեի միջև հարաբերությունների զարգացումը։