Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում
Հունվարի 7-ին, ժամը 17.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 31-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 7-ին, ժամը 19.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 7-ին, ժամը 19.41-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 25-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
Հունվարի 8-ին, ժամը 11.05-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել», «ԲՄՎ», «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 26-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 8-ին, ժամը 13-ին, Աբովյան քաղաքի զինվորական հավաքակայանի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 8-ին, ժամը 12.40-ին, Եղվարդ-Զովունի ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ և 18-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 98-րդ կմ-ին «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածներքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: