Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
Ըստ այդմ՝ հունվարի 8-ի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 3 դեպք: 3 քաղաքացի հոսպիտալացված է, որից մեկը երեխա, երկուսը՝ մեծահասակ: