Հունաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Հունվարի 10-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Նշվում է, որ հունվարի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Յորղոս Գերապետրիտիսի համատեղ մամուլի ասուլիսը: