Հետախուզվում էր զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով
ՆԳՆ ոատիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 8-ին Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել 18-ամյա Վահան Հ.-ին:
Նա 2023 թ. հոկտեմբերի 27-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: