Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո զորքեր կուղարկի Լատվիա
Շվեդիան մտադիր է ռազմական կոնտինգենտ տեղակայել Լատվիայում՝ իր արևելյան թևն ուժեղացնելու ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում, չնայած այն հանգամանքին, որ Ստոկհոլմը դեռևս Դաշինքի լիիրավ անդամ չէ: Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, փոխանցում է European Pravda-ն։
Նրա խոսքով՝ շվեդական զինված կոնտինգենտը Լատվիայում կտեղակայվի 2025 թվականից։ Կառավարության նպատակն է, որպեսզի Շվեդիան մասնակցի որպես կրճատված գումարտակ՝ որպես Լատվիայում Կանադայի գլխավորած ուժերի մաս:
Շվեդական Dagens Nyheter թերթը, հղում անելով ռազմական աղբյուրներին, հայտնում է, որ շվեդական զորախումբը, հավանաբար, կներառի զրահափոխադրիչներ, CV 90 մարտական մեքենաներ և, հնարավոր է, նաև Leopard տանկեր, հայտնում է news.am-ը։