Վահան Քերոբյանը նոր խոսնակ կունենա
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոր խոսնակ կունենա՝ Աստղիկ Սարգսյանը: Նրա նշանակումը դեռ չի եղել, բայց Աստղիկն այսօր առաջին անգամ արդեն եկել էր նախարարություն և մասնակցում էր նախարարի ամփոփիչ ասուլիսին:
Աստղիկ Սարգսյանը, հիշեցնենք, մինչ այդ աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար, վարում էր «Տարբեր կարծիքներ Աստղիկ Սարգսյանի հետ» հաղորդաշարը: 2023 թ. դեկտեմբերի 20-ին նա հայտարարեց, որ դադարեցնում է իր աշխատանքը Հանրայինում:
Հիշեցնենք, որ մինչև վերջերս Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարը Նելլի Ղուլյանն էր, որն անցյալ տարվա վերջին արդեն տեղափոխվել էր Ազգային ժողով՝ զբաղեցնելու ԱԺ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից այս տարվա սկզբին ազատված Ծովինար Խաչատրյանի տեղը, հայտնւմ է mediahub.am կայքը։