Ես չեմ ցանկանում այնպիսի հետույք, ինչպիսին Քիմ Քարդաշյանինն է. Շեր
67 ամյա երգչուհի Շերը չի թաքցնում այն փաստը, որ կցանկանար ունենալ մեծ կրծքեր և հետույք, բայց հանուն այդ ամենի նա չի պատրաստվում վիրահատության դիմել։
Այն հարցին, թե ինչը չի բավարարում իր մարմնի մեջ, Շերը պատասախանել է իր վերջին երգի տողերով. «Կուզենայի արթնանալ մեծ հետույքով և կրծքերով։ Ես իրոք կցանկանայի, բայց վիրահատության չեմ դիմի»։
«Ես գնել եմ կրծքկալ փափուկ բարձիկներով, դա շատ ավելի էժան է։ Եվ ես չեմ ցանկանում այնպիսի հետույք ինչպիսին Քիմ Քարդաշյանինն է, քանի որ ես այնքան նուրբ եմ, որ նման հետույքով նման կլինեի այլմոլորակայինի»,- ասել է Շերը։
Երգչուհին նշել է նաև, որ իր ողջ կյանքում չի հանդիպել գոնե մեկ մարդու, ով 100 տոկոսով գոհ լինի իրենից։