Ստամբուլի կենտրոնում տղամարդը դանակով հարձակվել է իմամի վրա
Ստամբուլի կենտրոնում տղամարդը դանակով հարձակվել է Ֆաթիհ մզկիթի իմամի վրա։ Այս մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը, փոխանցում է TRT-ն։
Նրա խոսքով՝ հարձակվողը վիրավորել է իմամին և մեկ այլ ծխականի։ Երկու տուժածներն էլ հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։