Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ Ելիսեյան պալատին հղումով։
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները գրել էին, որ Բորնի հրաժարականի հարցը քննարկվում է ոչ պոպուլյար բարեփոխումների պատճառով Ֆրանսիայի կառավարության վարկանիշի անկման ֆոնին։
62-ամյա Էլիզաբեթ Բորնը Ֆրանսիայի կառավարության երկրորդ կին ղեկավարն է։