Մահացել է ֆուտբոլիստ Բեքենբաուերը
78 տարեկան հասակում մահացել է գերմանացի ֆուտբոլիստ և մարզիչ Ֆրանց Բեքենբաուերը: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ընտանիքին։
Մահվան պատճառները չեն նշվում։
Գերմանիայի հավաքականի կազմում Բեքենբաուերը աշխարհի չեմպիոն է դարձել 1974 թվականին։ Ակումբային մակարդակում պաշտպանը Մյունխենի «Բավարիայի» հետ երեք անգամ նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը և գավաթակիրների գավաթը: Նա «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր է։ Որպես Գերմանիայի հավաքականի մարզիչ՝ Բեքենբաուերը 1990 թվականին հաղթել է աշխարհի առաջնությունում։