«Իմ ու Մարիի սեր». Սոնա Ռուբենյանի շնորհավորանքը՝ ամուսնուն (վիդեո)
Սոնա Ռուբենյանն ամուսնու՝ Էմիլի ծնունդը շնորհավորել է Happy Birthday երգով ու ռոմանտիկ գրառմամբ:
«Ծնունդդ շնորհավոր, իմ ու Մարիի սեր»,-սոցցանցերում տեղադրված հոլովակին կից գրել է երգչուհին:
Տեսանյութում Սոնայի գեղեցիկ ընտանիքն է: Դուստրը՝ Մարին, ամուսնու գրկում է: Սոնայի ձեռքում փոքրիկ տորթ է՝ վրան մոմ, եւ երգչուհին սիրելիի համար կատարում է Happy Birthday երգը:
Սոնան ու Էմիլն ամուսնացել են 2021 թ-ի նոյեմբերին: Նրանց դուստրը 1 տարեկան է: