Ամուլսարի հանքն այս տարի կշահագործվի. Վահան Քերոբյան
Ամուլսարի ոսկու հանքը արտահանումը կսկսի 2024թ.-ից, որը շուրջ հազար մարդու աշխատատեղ կապահովի։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ամուլսարում կստեղծվի մոտ հազար նոր աշխատատեղ, այս տարի նախատեսում ենք սկսել հանքի շահագործումը, սա մեծ ծրագիր է»,- ասաց նա։
Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանում երկրորդ ամենամեծ մաքուր ոսկու հանքավայրն է։ Հանքավայրը գտնվում է առողջարանային Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա, ինչը բողոքի ակցիաների առիթ է տալիս՝ ցուցարարները պահանջում են չսկսել դրա շահագործումը։ Բնապահպաններն ու տեղի բնակիչները մտահոգված են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի և Սևանա լճի ստորերկրյա ջրերի աղտոտման՝ բնապահպանական աղետի պատճառ դառնալով։