Նոր երկրաշարժ՝ Թուրքիայի Մալաթիայում
Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Համաձայն գերատեսչության հաղորդագրության՝ տեղական ժամանակով ժամը 16.19-ին Պույթյուրգեի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 9,6 կմ խորության վրա։