Այս գործը ոտքից գլուխ սաքրած է. խաշ կերած՝ չլողացած ու թելով տռուսիկով. Աշոտյան (Տեսանյութ)
Այս գործը նախաքննության փուլում առնվազն սարքած գործ է. դատական նիստին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Դատավոր Վահե Դոլմազյանը Աշոտյանի ելույթն ընդհատեց՝ պահանջելով նայել ոչ թե դահլիճի կողմը, այլ իրեն՝ դատարանին։ Աշոտյանն ընդդիմացավ՝ նշելով, որ դատարանի բերված փաստարկների մեջ որևէ իրավակն հիմք չկա՝ իրեն նայելով ելույթ ունենալու։
«Ես անգամ չեմ բերում այն փաստարկը, որ հաշվի առնելով ձեր պարբերաբար կողմնակալ ցայտուն դարձող վերաբերմունքը, ձեզ նայելով սկսում եմ ձեր հետևը Նիկոլ Փաշինյանին տեսնել։ էլ չեմ խոսում վերաբերմունքի մասին... Տեսե՞լ եք անհարգալիքց վերաբերմունք ձեր նկատմամբ, բայց ես պարտավոր չեմ ձեզ նայել։ Կարող եք դահլիճից հանել, կալանավոր քաղբանտարկյալ Աշոտյանին հանել դահլիճից՝ ձեզ չնայելու համար... Позорьтесь до конца»,-ասաց նա։
Աշոտյանը նշեց, որ այս քննարկումը ապացուցում է, որ այնքան բան չկա քննարկելու, որ քննարկում են, թե ինքն ինչ պարբերականությամբ դատավորի վրա հայացքներ նետի։
«Այս գործը ոտքից գլուխ սաքրած է, ձեզ չեն հարգում նախաքննության մարմինները, որ այսպիսի գործ են սարքել բերել, ու դուք ստիպված փորձում եք իրենց հետևից մաքրել։ Էտ նույնն է, ինչ խաշ կերած գնաս ստոմատոլոգի մոտ, նույնն է, ինչ թելով ներքնաշորով մտնես եկեղեցի, կամ չլողոցած գնաս սիրուհուդ մոտ, անհարգանքի նշան է, այս գործն այ տենց սարքած գործ է, խաշ կերած, չլողացած ու թելով տռուսիկով, կներեք, ու բերել են, ձեզ են տվել»,-ասաց նա։
«Թելով տռուսկի մասին, եթե մյուս անգամ պատգամավոր կլինեք, կխոսեք դրա մասին»,-ասաց դատավորը։