Մայլի Սայրուսը փոփ երաժշտության նոր թագուհին է
MTV-ն ամերիկյան հեռուստաընկերության կայքում ներկայացրել է անցնող տարվա առավել հաջողակ արտիստների տասնյակը։
MTV-ի խմբագրության կարծիքով՝ Մայլի Սայրուսը դարձել է անցնող տարվա փոփ երաժշտության նոր թագուհին։ Երգչուհին նման հաջողության է հասել լավ մտածված կերպարի և բեմի վրա պրոֆեսիոնալ վարքի շնորհիվ` չնայած բեմում չափազանց սեքսուալ պարերի և ազատության։ Նման կերպար Մայլին կարողացել է ստանալ շոու բիզնեսում իր տաս տարվա փորձի շնորհիվ։
MTV- ի կարծիքով՝ երկրորդ հորիզոնականում է գտնվում ռեփփեր Մակլեմորի և Dj Ռայան Լուիսի զուգերգը։ Երրորդ հորիզոնականում է գտնվում Ջասթին Թիմբերլեյքը, որը 2013 թվականին թողարկել է երկու ալբոմ` յոթ տարի դադարից հետո։
Տասնյակում տեղ են գտել նաև Բրունո Մարսը, Լեդի Գագան, Քեթի Փերին, Լորդը, One Direction խումբը, ռեփերներ Քայնե Ուեսթը և Դրեյքը։