Նիկոլի հետ չեն աշխատում, Նիկոլի առաջ կզում են. Աննա Մկրտչյան
Ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 2024թ.-ը սկսվեց ևս մի քանի տասնյակ քաղբանտարկյալներով և դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը շոուներ է կազմակերպում՝ քաղաքացիներին վախեցնելու նպատակով։
«Դրա համար արանքում հայտնվում է կախիչի, լոգարանում ցնցուղ լինել-չլինելու հարցը և ցավալի է, որ ՀՀ-ում պաշտոնյաներ կան, որ դեռևս շարունակում են աշխատել Նիկոլի հետ, կամ գոնե ձև տալ, թե աշխատում են՝ իմանալով մի պարզ ճշմարտություն իրենց կյանքում, որ Նիկոլի հետ չեն աշխատում, Նիկոլի առաջ կզում են, որովհետև անհայրենիք դավաճանի հետ աշխատել հնարավոր չէ»,-ասաց նա։
Ըստ Մկրտչյանի՝ Փաշինյանը թիմ չունի և իր ունեցած միակ գործիքը ՀՀ քաղաքացիներին վախեցնելն է։