Մբապեն «Ռեալ»-ի փոխարեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է «Ռեալ»-ի փոխարեն տեղափոխվել «Լիվերպուլ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Time-ը:
Նշվում է, որ «Ռեալ»-ը «վերջնագիր» է ներկայացրել ՊՍԺ-ի հարձակվողին` իսպանական ակումբ հնարավոր տեղափոխության որոշումը կայացնել մինչև հունվար ամսվա ավարտը: Նախապայմանը դուր չի եկել Մբապեին: Վերջինս սկսել է դիտարկել նաև «Լիվերպուլ»-ի կողմից արված առաջարկը: Կիլիան Մբապեն ֆրանսիական ՊՍԺ-ում է 2018 թվականից: Հարձակվող գործող պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոնի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը: