Ադրբեջանն ու կենտրոնական Բաքուն ջրի սակավության վտանգի առաջ են
Ադրբեջանն ու կենտրոնական Բաքուն ջրի լուրջ պակասի վտանգի տակ են։ Այս փաստը արտացոլված է Բաքվի մինչև 2040 թվականի Զարգացման գլխավոր ծրագրում։
Ըստ այդմ, չնայած այն հանգամանքին, որ Բաքվի ջրամատակարարման ցանցը լայն է, սակայն համակարգի մաշվածության և Բաքվի բարդ ռելիեֆի պատճառով նկատվում են ջրի արտահոսքեր։ Ըստ հաշվարկների՝ ցանցից կորսված ջրի քանակը կազմում է մատակարարված ջրի ընդհանուր ծավալի 48%-ը։
Գոյություն ունեցող ջրային ռեսուրսները բավական մեծ են 3,5 միլիոն բնակչություն ունեցող քաղաքին մատակարարելու համար, սակայն քաղաքի որոշ շրջաններում ջրամատակարարումը ընդհատվում է (օրական 6 ժամ, ամսական 14 օր):
Նշվում է, որ Ադրբեջանում արդյունահանված ջրի մոտ 6%-ը կամ 744 մլն խմ սպառվում է Աբշերոնի թերակղզում։