Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է․ ոստիկանություն
Հունվարի 8-ին, ժամը 1.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 40-ամյա Արմեն Գ.-ն: Նա 2020 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: