Ասում են` մոռացե՛ք ծնողի գոյության մասին և սպանե՛ք միավորվելու վերջին հույսը. Գեղամ Ստեփանյան
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկար․
««Իրատե՛ս եղեք» սառը ուտեստով կերակրում են ընդամենն ամիսներ առաջ որբացածին, որի ծնողը չի մեռել, այլ նրան բռնությամբ զրկել են ծնողից:
Իրատե՛ս եղեք, ասում են, մոռացե՛ք ծնողի գոյության մասին և սպանե՛ք ձեր մեջ նրա հետ միավորվելու վերջին հույսը:
Իրավունք և արժեքներ կարևոր չեն, ասում են, կարևորը՝ իրատես եղեք…
Ու, հա, քի՛չ սգացեք, հանկարծ ձեր սուգը նոր սուգ կբերի, ասում են…»։