Ռուսաստանի Դաշնությանը հաղթելու միջոց կա․ Զելենսկի
Երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է պաշտպանել Եվրոպան Ռուսաստանից միայն միասնական եվրոպական զենքի արդյունաբերության ստեղծմամբ։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ շվեդական «Հասարակություն և պաշտպանություն» համաժողովում։
Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է վարում Եվրոպայի զգալի մասի դեմ: Զելենսկու կարծիքով՝ Ռուսաստանին «կարելի է հաղթել», բայց դրա համար «համերաշխություն է անհրաժեշտ»։ Տեղեկությունը փոխանցում է РБК-Украина լրատվական գործակալությունը։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան կա և միշտ կլինի «Եվրոպական անվտանգության ամենանշանակալի դոնորներից մեկը», և Կիևը ձգտում է ձեռք բերել աշխարհի լավագույն սպառազինությունն ու տեխնոլոգիաները՝ սեփական անվտանգությունն ու գործընկերների անվտանգությունն ապահովելու համար:
Կիեւի գերակայությունները, նրա խոսքով, Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին Բրյուսելի որոշման իրագործումն է, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների հետ հարաբերությունների եւ հաղորդակցությունների մշակումը, որպեսզի «յուրաքանչյուր առաջնորդ 100 տոկոսով զգա, որ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն զգալիորեն ուժեղանա», նշել է նա:
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս քննադատել են ԱՄՆ-ին և ԵՄ-ին՝ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Մոսկվան դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ դա սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն միաձուլվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ և գնում է նրա հետքերով: