Ադրբեջանի քարոզչական ալիքները մեծ աղմուկ են բարձրացրել ԱԺ «Պատիվ ու
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում զեկույց է հրապարակվել, որով Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար:
Այն, որ Ադրբեջանը 2020 թվականից հետո, տարբեր ուղղություններով ու դրվագով ռազմական հանցագործություններ է գործել, արդեն բոլորին է հայտնի, սակայն շատ ավելի խնդրահարույց է, որ դրանք տարբեր փուլերում անտեսվել կամ ներվել են միջազգային դերակատարների կողմից և տարբեր պատճառներով պայմանավորված հիմա միայն դրանց հետևանքներն են դիտարկվում:
Հատկանշական է, որ Ադրբեջանի քարոզչական ալիքներն այս թեմայով մեծ աղմուկ են բարձրացրել` ԱՄՆ-ին ու կոնկրետ պետքարտուղարին մեղադրելով զեկույցում տեղ գտած ձևակերպումների համար:
Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե վերջին ժամանակներս արձանագրած հաջողությունների հիմքում բացառապես նախագահ Ալիևն է ու սա այն դեպքում, որ իսկզբանե պարզ էր, որ առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության և աշխարհաքաղաքական դերակատարների լռության, իր մոտ որևէ լուրջ առաջընթաց չէր լինի:
Հայաստանի իշխանության գոյությունն արդեն իսկ Ադրբեջանի ազդեցության աճի ու շահերի ամրապնդման երաշխիք է, մնացած գործոններն էլ արդեն սրան ածանցվող են»: