Իմ տունը գնել եմ 20 միլիոն դոլարով, իսկ Մեսսիի գալուց հետո այն դարձավ 45 միլիոն դոլար․ ֆուտբոլիստի հարևանը անկեղծացել է
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հարևան Պատրիկ Բեթ-Դեյվիդը պատմել է, որ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը կալվածք է գնել առողջարանային Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի ափին, նրա սեփական տան արժեքը աճել է 25 միլիոն դոլարով։
«Ես իմ տունը գնել եմ 20 միլիոն դոլարով, իսկ Մեսսիի գալուց հետո այն դարձավ 45 միլիոն դոլար: Այսպիսով, ես ավելացրեցի իմ կապիտալը 25 միլիոն դոլարով։
Մեսսին տեղափոխվել է այս տարածք, և այժմ բոլորը ցանկանում են ապրել այստեղ։ Սա պարսպապատ տարածք է մեկ մուտքով։ Սա շատ ապահով տարածք է։ Այժմ, երբ Մեսսին այստեղ է, մարդիկ նավակներով գալիս են այստեղ՝ նրան տեսնելու ակնկալիքով»,- ասել է ֆուտբոլիստի հարևանը։