Ուկրաինայի ամբողջ տարածքով օդային տագնապ է հայտարարված․ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել
Ուկրաինայի ամբողջ տարածքով օդային տագնապ է հայտարարված։
Այս մասին հայտնում է Ռիա Նովտսին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։
Ըստ այդ քարտեզների՝ օդային տագնապի ազդանշանը հնչել է Մոսկվայի ժամանակով ժամը 06։46-ից 07։26-ից ընկած ժամանակահատվածում։
Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։