Կազանում տղամարդը ատրճանակով կրակ է բացել մարդկանց վրա
Կազանում տղամարդը ատրճանակով կրակ է բացել մարդկանց վրա: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tatarstan-24-ը։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 7-ին՝ Երշովա փողոցում գտնվող առևտրի կենտրոնի մոտ։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Տղամարդուն բերման են ենթարկել իրավապահները։
Կրակողի խոսքով՝ ինքը եկել է սննդի կետ: Այնտեղ նրա վրա իբր հարձակվել է երիտասարդների մի խումբ, և տղամարդը որոշել է պաշտպանվել զենքով։ Միջադեպի այլ մանրամասներ և հանգամանքներ չեն նշվում։