«Ջրահարսը» ֆիլմի աստղը մայրացել է (լուսանկարներ)
Հոլիվուդյան արտադրության «Ջրահարսը» ֆիլմի աստղ Հոլի Բեյլին զարմացրել է երկրպագուներին՝ հայտնելով, որ տղա է լույս աշխարհ բերել: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ դերասանուհու և երաժիշտ DDG-ի՝ երեխայի սպասելու լուրն ավելի վաղ շրջանառվում էր լրատվամիջոցներում, սակայն երկուսն էլ հերքել են դա:
Այժմ 23-ամյա Բեյլին մանրամասնել է, որ տղային անվանել է Հալո. նա ծնվել է 2023-ին: Դերասանուհին այս մասին գրել է Instagram-ում՝ կից հրապարակելով նորածնի հետ լուսանկար:
«2023-ի լավագույն նվերը որդիս է», - գրել է «Ջրահարսը» ֆիլմի գլխավոր դերակատարը: